Հունաստան

Տուրեր . Տուր փաթեթներ . Հյուրանոցներ . Վիզա

Մեր մասին - Հանգիստ Հունաստանում


«HUNASTAN.AM» տուրիստական ընկերությունը զբաղվում է արտագնա տուրիզմով և մասնագիտացված է Հունաստանի ուղղությամբ տուրերի կազմակերպմամբ:

Առաջարկում ենք դեպի Հունաստան ամբողջական փաթեթներ, ավիատոմսեր Երևանից, Թբիլիսիից, ճանապարհորդական ապահովագրություն, դիմավորում / ճանապարհում, ավտովարձույթ, էքսկուրսիաների և կրուիզների կազմակերպում, խորհրդատվություն և տեղեկատվական աջակցություն:

Կազմակերպում ենք նաև «մուշտակների տուրեր». համատեղում ենք հանգիստը օգտակար և արդյունավետ գնումների հետ` զբոսաշրջիկի օրը վերածելով իսկական տոնի: ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ. Հայաստանում մեր ընկերությունն է տրամադրում Աթենքում մուշտակների գնման զեղջի կտրոններ: Ցանկության դեպքում առաջարկում ենք մուշտակների գիտակի ծառայություններ:

Ընկերությունում աշխատում են փորձառու մենեջերներ, որոնք բազմիցս եղել են Հունաստանում և կարող են զբոսաշրջիկին ներկայացնել ամենաշահավետ առաջարկները: Սպասարկում ենք բարեհամբյուր` յուրաքանչյուրին ցուցաբերելով անհատական մոտեցում:

Ունենք հուսալի գործընկերներ Հունաստանում՝ Աթենքում, Ռոդոսում, Սանտորինիում, Կրետեում և այլուր, որոնք մեր զբոսաշրջիկի հետ շարունակում են աշխատել արդեն տեղում` մատուցելով համապատասխան ծառայություններ: Աթենքում ունենք հայալեզու գիդեր:

Image 

 

 

 

 

 

 

 

 

 

 

նկարագրությունը տրանսլիտով.

amenaejan aviatomser, aviatomseri gner, Մատչելի հանգիստ Հունաստանում matcheli hangist Hunastanum, hangist depi hunastan, aviatoms atenk, aviatomser hunastan, depi atenk, aviatomser erevan atenk, covapnya hangist, turizm hunastanum տուրիզմ Հունաստանում, tour tourer tur patetner, Հունաստանի տեսարժան վայրեր, hyuranoc atenkum, ejan hyuranocner hunastanum էժան մատչելի հյուրանոցներ Հունաստանում, Վառվող թեժ տուրեր դեպի Հունաստան, ամենաէժան ավիատոմսեր աթենք, Yerevan Saloniki սալոնիկ, Կրետե Crete, Հալկիդիկի Halkidiki, թասոս, Ուղիղ թռիչք Հունաստան, հռոդոս, Կորֆու կղզի, Սանտորինի, Erevan Hunastan, Հունաստանի քարտեզ, yerevan atenk

Օգտակար խորհուրդներ Հունաստան մեկնողներին


Հանգիստ Հունաստանում    Hunastan hangist , Hunastani masin

1. Եթե որոշել եք մեկնել Հունաստան հանգստի լողափնյա թեժ սեզոնին, ապա հյուրանոցը ամրագրեք նախապես: Պիկային ամսաթվերին լավ հյուրանոցներ հնարավոր է չմնան: Սա վերաբերվում է հատկապես Քորֆուին:

2. Հունաստանում խորհուրդ չի տրվում ջուր խմել ծորակից: Ավելի լավ է գնել շշով հանքային ջուր:

3. Քանի որ Հունաստանը հարավային երկիր է, այստեղ լավ զարգացած է գինեգործությունը: Գինի ընտրելիս հիշեք, որ հունական գինին բաժանվում է չորս խմբի: Հունաստանի ամենահին և հանրահայտ գինին ռեցինան է: Ընդհանուր առմամբ, դա ոչ թե գինի է, այլ վարդագույն կամ սպիտակ գույնի ալկոհոլային ըմպելիք 11,5 աստիճան թնդությամբ, որի գլխավոր առանձնահատկությունը խեժի համն է: Ռեցինան ըմպում են թեթև խորտիկների հետ:

4. Ընդհանուր հաշվով Հունաստանը անվտանգ երկիր է: Սակայն, օրինակ Աթենքում, ինչպես և մյուս խոշոր քաղաքներում, կան գրպանահատներ: Նրանք հատկապես շատ են զբոսաշրջային երթուղիների մոտակայքում: Այդ պատճառով որոշակի քայլեր ձեռնարկեք. խոշոր գումարներ մի վերցրեք, դրամապանակը տաբատի հետևի գրպանում մի պահեք, մի կրեք կանացի պայուսակ ճանապարհով քայլելիս:

5. Զգույշ եղեք կրեդիտ քարտերով մուծումներ անելիս: Հատկապես եթե դուք ուղևորվել եք էքսկուրսիայի, խմբի հետ մտել եք խանութ և որոշել եք ինչ-որ բան գնել կրեդիտ քարտով: Երբեմն խանութի սեփականատերերը, տեսնելով, որ դուք շուտով մեկնելու եք երկրից և չեք բնակվում հարևան հյուրանոցում, քարտից հանում են հավելյալ գումար: Դրա համար ուշադիր եղեք և վճարման հաստատման համար հաղորդագրություն ստանալու ծառայությունը նախապես ակտիվացրեք:
Hunastan hangist
6. Եթե դուք պատրաստվում եք մեկնել հանգստանալու 2-16 տարեկան երեխայի հետ, ապա նկատի ունեցեք, որ հունական շատ հյուրանոցներում երեխայի տեղակայումն անվճար է, եթե նրանք մեկ սենյակում են ծնողների հետ:

7. Եթե ընտանեկան հանգստի համար պատվիրել եք ապարտամենտ Հունաստանում ( hunastan hotel ), ապա նկատի առեք, որ նման հյուրանոցներում սպասուհիներն աշխատում են շաբաթը հինգ օր: Շաբաթ և կիրակի օրերին ոչ ոք ձեր համարը չի մաքրի և աղբը դուրս չի տանի:

8. Յուրաքանչյուր ամսվա առաջին կիրակի օրը թանգարանների մուտքն ազատ է: Բացառություն է կազմում հուլիսը, օգոստոսը և սեպտեմբերը. եթե հնէաբան եք, ճարտարապետ, նկարիչ կամ համալսարանի դասախոս, ապա դուք կարող եք օգտվել անվճար մուտքից:
Ուսանողական տոմսի առկայության դեպքում թանգարանները մուտքի համար տրամադրում են 50 տոկոս զեղչ:

9. Ի նկատի ունեցեք, որ պատմական բոլոր հուշարձանների տարածքում և թանգարաններում լուսանկարումն ու տեսանկարահանումը թույլատրվում է լրացուցիչ տոմսի առկայությամբ:

10. Հնէաբանական աշխատանքների շրջաններ այցելեք առավոտյան ժամերին, այդժամ այնտեղ շատ մարդաշատ չէ:

11. Հունաստանում, ինչպես հայտնի է, կա ամեն ինչ: Այդ թվում նաև դրես-կոդ: Եկեղեցի մտնելիս պարտադիր է հագնել փակ ուսերով զգեստներ: Արգելվում է եկեղեցի մտնել շորտերով և կարճ շրջազգեստներով:

12. Հունաստանում ( Hunastanum ) բժշկական ծառայությունը վճարովի է: Հունաստանի վիզա ստանալու համար բժշկական ապահովագրությունը պարտադիր է: Որոշ հյուրանոցներ ունեն բուժկետներ, մնացած հյուրանոցներում պետք է դիմել ընդունարան, նրանք բժիշկ կկանչեն հավելյալ գումարի դիմաց: Իդեպ, բժիշկներից շատերը սովորել են արտասահմանում և խոսում են անգլերեն:

13. Եթե ձեզ դեղորայք անհրաժեշտ լինի, ապա Հունաստանում դեղատները կարելի է գտնել հատուկ նշանի օգնությամբ՝ կարմիր կամ կանաչ խաչ սպիտակի վրա: Շաբաթ, կիրակի օրերին, ինչպես նաև տոներին բաց են միայն հերթապահ դեղատները, որոնք աշխատում են շուրջօրյա:
Ավելի պահանջված դեղերը կարելի է գնել փողոցային կրպակներում, որոնք աշխատում են մինչև ուշ երեկո:

14. Կրպակներում վաճառում են նաև սիգարետներ, շոկոլադ, զովացուցիչ ըմպելիքներ և թերթեր:

15. Երկրում բոլոր խանութները բաց են երկուշաբթիից ուրբաթ օրերին 10.00-20.00-ին, ընդմիջման ժամերն են 13.00-17.00-ը: Խոշոր սուպերմարկետները և զբոսաշրջային խանութները աշխատում են առանց ընդմիջումների և ամեն օր:

16. Սեպտեմբեր, հոկտեմբեր, հունվար, փետրվար, ապրիլ, մայիս ամիսներին հունական խանութներում կազմակերպվում են զեղչեր:

Hunastan turer 17. Ամռանը, ինչպես հարավային շատ երկրներում, այնպես էլ Հունաստանում հանգստի` սիեստայի ժամը 14.00-ից 17.00-ն է:

18. Հենց այդ ժամանակ հույնին տուն զանգել ընդունված չէ: Ընդունված չէ զանգել նաև 22.00-ից հետո, եթե նախապես պայմանավորվածություն չկա:

19. Հույների հետ շփվելիս հաշվի առեք տեղի բնակիչների սովորությունները: Այսպես. հույները ոչ այնքան ճշտապահ են, և կես ժամ ուշացումը խնդիր չէ:

20. Եթե հույները ձեզ ասում են "ավրիո", ինչը նշանակում է վաղը, դա ամենևին չի նշանակում, որ հույնը հենց այդ օրը կանի այն, ինչ դուք խնդրել եք: Դա մեծ հաշվով նշանակում է անորոշ ապագա: Դա հիմնականում մերժման քաղաքավարի տարբերակ է: Հույներն ավելին են խոստանում, քան կարող են անել: Նրանք այդպիսին են: Չնայած դա անում են իրենց պարզության պատճառով:

21. Ընդհանուր առմամբ հույներն աշխարհի ամենահյուրընկալ և բաց ազգերից են: Փողոցում կարելի է դիմել յուրաքանչյուրին, նույնիսկ երեխաներին: Տղամարդկանց պետք է ասել "կիրիե", կանանց՝ "կիրիյա":

22. Հույնի հետ զրույցի ժամանակ ցանկալի է նշել, որ դուք արտասահմանցի եք՝ "իմե քսենոս", և որ չեք խոսում հուներեն՝ "դեն միլո էլինիկա":

23. Հաղորդակցման հարմարավետության համար հարկ է հիշել, որ հունարենում "նե"-ն նշանակում է այո, իսկ "օհի"-ն՝ ոչ: Բացասական պատասխան տալիս հույնը գլուխը վարից վեր է տանում:

24. Հույնին հյուր գնալիս պարտադիր չէ շքեղ նվերներ տանել: Լիովին բավական է փոքրիկ հուշանվեր կամ փոքր ծաղկեփունջ: Թանկարժեք նվերները ընդունված է տալ Սուրբ Ծնունդին:

25. Հրավերքով հույնին հյուր գնալիս մի հուսացեք, որ ձեզ ճաշ կամ ընթրիք կհյուրասիրեն: Դա կլինի միայն նախապես պայմանավորվելու դեպքում: Այլապես ձեզ կհյուրասիրեն սուրճ կամ գինի:

26. Նաև հիշեք, որ հունական տներում հողաթափերն ընդունված չեն և կոշիկները հանելու կարիք չկա:

27. Հույնի հետ ռեստորան գնալիս վճարում է նա, ով հրավիրել է:

28. Ռեստորաններում և սրճարաններում ընդունված է թողնել թեյավճար: Թեյավճարի չափը կախված է ձեր ցանկությունից: Թեյավճարի են սպասում նաև տաքսիստները և հյուրանոցի անձնակազմը:
Իդեպ, վճարելու համար չպետք է սպասել մատուցողին, կարելի է պարզապես գումարը թողնել հաշիվը բերած ափսեում:

29. Պանդոկներում կա մի տարածված սովորույթ. յուրաքանչյուր այցելու իրավունք ունի մտնել խոհանոց և ընտրել մթերքը: Օրինակ ձուկ, որը կպատրաստվի հաճախորդի ցանկությամբ:

30. Նկատի ունեցեք, որ հունական շատ հաստատություններում, օրինակ Կրետեում Hunastan Crete , ուտեստի չափաբաժինը շատ մեծ է: Այդ պատճառով առաջարկվում է կես չափաբաժին:

31. Նաև պետք է նկատել, որ Հունաստանի շատ ռեստորաններում սուրճ չեն մատուցում, իսկ սրճարաններում ուտեստներ չեն պատրաստում: Այլ կերպ ասած, այստեղ կա բիզնեսի հստակ բաժանում:

32. Հունաստանում վիրավորվում են, եթե դուք նորմալ չեք սնվում:

33. Յուրաքանչյուրն ինքն է ընտրում, թե ինչ խմել Հունաստանում Hunastanum: Գինիներից բացի այստեղ գոյություն ունի կոնյակների և թունդ խմիչքների մեծ ընտրություն: Դրանցից գլխավորը ուզան է: Ինչպես նշում են զբոսաշրջիկները կենաց ասելիս՝ ընկերության ուզա: Իսկ Մետաքսա կոնյակի մասին լսել են բոլորը:

Hunastani masin 34. Շոփինգի ընտրությունը Հունաստանում հարուստ է: Առանձնահատուկ են մորթե հագուստները, որոնց համար հասնում են Հունաստանի հյուսիս՝ Կաստորիա կամ Պարալին-Կատերինե: Կարելի է և անհրաժեշտ է գնել նաև այլ ապրանքներ, օրինակ կերամիկա, ասեղնագործություն և կիսաթանկարժեք քարեր:

35. Անհրաժեշտ է նաև առանձնացնել տեղի ձիթապտղի յուղը: Այն համարվում է աշխարհում լավագույնը: Մաքսատունը թույլատրում է ձիթապտղի արտահանում:

36. Հունաստանի լողափերի 99%-ը (գետային և լճային 95%-ը) համապատասխանում են ԵՄ երկրների էկոլոգիական չափանիշներին: Հունաստանը էկոլոգիապես մաքուր լողափային հանգստի սիրահարների համար է:

37. Սակայն Հունաստանում, հատկապես կղզիներում, երբեմն առկա են փոթորիկներ: Միշտ ուշադրություն դարձրեք հատուկ դրոշների վրա, որոնք ամրացված են լողափերին ( Հունաստանի լողափերը ):
Կարմիր դրոշը նշանակում է, որ լողալն արգելվում է
Դեղին դրոշը՝ զգույշ եղեք, ծովն ալեկոծ է
Կանաչ կամ սպիտակ դրոշ՝ ծովը հանգիստ է, լողալն անվտանգ է

38. Ամառը պետք է զգույշ լինել արևից, անհրաժեշտ է օգտագործել արևապաշտպան քսուքներ և առաջին օրերին խուսափել արևի անմիջական ճառագայթներից:

39. Նաև տուրի ընտրության ժամանակ հարկավոր է ուշադրություն դարձնել, որ Հունաստանի մի քանի կղզիների մի ափի ջուրն ավելի սառն է, քան մյուս ափինը: Օրինակ, Կորֆու կղզու արևմտյան ափերին ջրի ջերմաստիճանը 2-3 աստիճանով ցածր է արևելյան ափից: Հյուրանոցների մեծ մասն էլ գտնվում է հենց արևելքում: Հաշվի առեք այս փաստերը տուրեր գնելիս:

40. Ինչպես Եվրոպայի շատ երկրներում, Հունաստանում ևս բոլոր լողափերը պատկանում են պետությանը: Այդ պատճառով հովանոցները և մահճակալները վճարովի են: Հովանոցի և մահճակալի հավաքածուն արժե օրը 4 եվրո:

41. Ոչ բոլոր հյուրանոցներում են տալիս լողափային սրբիչներ: Որոշ հյուրանոցներում օդորակիչներն աշխատում են միայն հունիս-օգոստոս ամիսներին: Մինչդեռ շոգը չի լքում հյուրանոցները և սեպտեմբերին: Հաշվի առեք այս փաստերը տուրեր գնելիս:

42. Նախորդ օլիմպիական խաղերից հետո հյուրանոցային ոլորտը զգալիորեն բարելավվել է: Հյուրանոցների մոտ 90 տոկոսը վերանորոգվել են: Նրանցից լավագույնները մեծ պահանջարկ ունեն և եվրոպական շուկայում: Այդ պատճառով հյուրանոցները նախապես ամրագրեք: Լինում են դեպքեր, երբ որոշ հյուրանոցների բոլոր համարները գերմանացիները կամ անգլիացիները մայիսից գնում են ողջ սեզոնի համար:

43. Որոշ հյուրանոցներ գործում են տանդեմով, այսինքն ողջ ենթակառուցվածքը հասանելի է երկու շինությունների հյուրերին: Դա սովորաբար հարմարավետ է լինում:
Hangist Hunastanum
44. Ամբողջությամբ նկարագրել հունական կուրորտների էքսկուրսիոն ծրագիրն անհնար է: Այն այնքան ընդլայնված է, որ չի բավականացնի և մի ամբողջ գիրքը: Միակ նրբությունը, որը կարելի է հաշվի առնել հանգստավայրն ընտրելիս այն է, որ մայրցամաքային Հունաստանը սովորաբար նախատեսվում է ընտանեկան հանգստի համար, իսկ կղզիները, ինչպես ասվում է, բոլորի համար են: Սակայն սա մոտավոր փաստ է: Օրինակ, Կրետեի Հերսոնիսոսում երեխաների հետ հարմարավետ չի լինի: Այնտեղ շատ աղմկոտ է, բայց զվարճալի:

45. Էքսկուրսիոն ծրագրի ընտրության ժամանակ հարկ է նշել, որ, օրինակ, Հարավային Հունաստանում խմբային գներով էքսկուրսիաներ տեղում գնել ոչ միշտ է հնարավոր: Այնպես որ հարկ է նախապես ամրագրել էքսկուրսիան: Մյուս կողմից ավելի շահավետ է էքսկուրսիաները գնել տեղում:

46. Մեծ պահանջարկի արդյունքում երկրում շատ հյուրանոցներ աշխատում են «ամեն ինչ ներառում է» համակարգով: Դեռևս մի քանի տարի առաջ նման ծառայություն չի տրամադրվել:

47. Հյուրանոցներում հաճախ է հանդիպում ռուսախոս անձնակազմ: Բազմաթիվ են ռուսախոս գիդերը:

48. Հունաստանում որևէ հասցե փնտրելիս ի նկատի ունեցեք, որ քաղաքի տարբեր թաղամասերում կան նույն անվանումներով փողոցներ: Այդ պատճառով հասցեն գրի առնելիս ճշտեք նաև թաղամասը: Երբեմն նույնիսկ տաքսիստները հստակ չգիտեն, թե որտեղ է գտնվում այս կամ փողոցը և տունը: Պլատանյաս անունը կրող գյուղ կա Ռետիմնո շրջանում: Նույն անունով մեկ այլ գյուղ էլ առկա է Հանյա շրջանում:

49. Հայերիս համար կարևոր հանգամանք է նաև այն, որ հույները քրիստոնյա են: Հունաստանի բնակչության 98%-ը ուղղափառ քրիստոնյա է:

50. Հունաստանում շատ են անհագ ծխողները: Նրանք ծխում են հասարակական վայրերում, այդ թվում ռեստորաններում և սրճարաններում: Ընդունված չէ ծխել միայն թանգարաններում, սուպերմարկետներում և քաղաքային տրանսպորտում: Սովորաբար հույները ծխում են առանց թույլտվություն հարցնելու: Այդ առիթով դժգոհություն հայտնելը տեղին չէ:

51. Սակայն օտար մարդկանցից չի կարելի սիգարետ խնդրել: Եթե դուք ծխում եք, ապա, ըստ հույների, պետք է ունենաք ծխախոտ:

52. Ժեստերով խոսելիս հիշեք, որ հույների համար վիրավորական է բացված ձեռքը:

53. Մի վիրավորվեք, եթե Ձեզ կանչեն "փստ" անելով: Դա վիրավորական չի համարվում:

54. Հյուրանոցային համար մտնելիս չզարմանաք, որ անկողինը չունենա ծածկոց: Հունաստանում գերադասում են օգտագործել սավաններ:

55. Հույն երեխաներին նկատողություն մի արեք հատկապես նրանց ծնողների ներկայությամբ: Նրանց դա դուր չի գա: Հասարակական վայրերում խուսափեք նաև ցուցադրել քաղաքական հայացքները: Մի ցուցադրեք նաև ձեր սպորտային հակումները, հատկապես եթե դրանք դեմ են ուղղված հունական սպորտին:

56. Որպես վերջաբան կավելացնենք, որ Հունաստանը մի երկիր է, որն այցելելիս բոլորին թվում է, որ արդեն եղել են այստեղ: Յուրաքանչյուր ոք ինքն իրեն խոստանում է կրկին վերադառնալ այստեղ: Այստեղ երկրորդ անգամ այցելողների թիվը հասնում է 90%-ի:

 


Հունաստանի քարտեզի վրա յուրաքանչյուր սեզոնին ավելանում են նորանոր տուրիստական վայրեր: Դրանց մասին տեղեկացեք մեր տուրիստական գործակալությունից:

Աթենք Atenk


Երևանից կանոնավոր ուղիղ թռիչքներ են իրականացվում դեպի Աթենք ( Երևան Աթենք ավիատոմսեր ) Էգեյան ավիաուղիներով: Թբիլիսիից ևս կանոնավոր ուղիղ չվերթեր են կատարվում դեպի Աթենք ( Թբիլիսի Աթենք ավիատոմսեր ):

Աթենքը մեծագույն քաղաքակրթությունների անտիկ բնօրրանն է և` Հունաստանի մայրաքաղաքը: Եվրոպայում Աթենքին դույզն-ինչ նման քաղաք գտնելն անհնար է:

Աթենքն իր մեջ ներառում է Հին քաղաքը, կենտրոնական թաղամասերը, արվարձանները, ինչպես նաև` Պիրեյ նավահանգիստը: Կենտրոնում բարձրանում են երկու բլուրներ՝ Ակրոպոլիսի բլուրը Պարթենոնի ու հին տաճարների հետ միասին և Լիկաբետի բլուրը (Լիկավիտոս) գեղատեսիլ Սբ. Գեորգի եկեղեցով:

Աթենքի տեսարժան գլխավոր վայրը Պարթենոնի համալիրն է` Աթենքի խորհրդանիշը: Զբոսաշրջիկների մոտ ամենահայտնի թաղամասը, իհարկե Պարթենոնից հետո, հին քաղաք Պլական է: Աթենքի կենտրոնական հատվածը իրենից ներկայացնում է եռանկյունի, որը ձևավորվում է Օմոնիա, Սինտագմա և Մոնաստիրակի հրապարակներով:

Աթենքում ճանապարհորդելը առաջին հերթին հետաքրքիր է հունական մշակույթի, պատմության, արվեստի գլուխգործոցների և հնագույն հուշարձանների հետ ծանոթացմամբ: Սակայն անծայրածիր երկնքի, տաք ծովի, հրաշագեղ ափագծի և լուսաշող արևի գերության մեջ հայտնվել ցանկացողների համար տարբերակներ միշտ կգտնվեն:
Գրավիչ Աթենքը, որի ափագիծը ձգվում է մի քանի կիլոմետր, հյուրընկալորեն դիմավորում է բոլոր ցանկացողներին: Կորինֆյան նեղուցի ափին տեղակայված են Պորտո Հերմենո և Ալկիոնիդես հիանալի լողափերը, ինչպես նաև զարմանահրաշ Կալա Նիսյան և Ալեպոհորին:
Աթենքի լողափերը կարող են լինել վճարովի և անվճար: Վճարովի յուրաքանչյուր լողափ ունի անմոռանալի հանգստի բոլոր հնարավորությունները:

Բոլոր նրանք, ովքեր ժամանել են Աթենք, կհիանան կուրորտների անհավանական բազմազանությամբ: Սարոնիկյան նեղուցի հյուսիսում գտնվում են լողափեր, որոնք գրավել են շատ հանգստացողների սրտեր՝ Կինեռռա, Պահի, Էլևսինա, Լուտրոպիրգոս: Ոչ պակաս հայտնի են Ալիմու և Ագիու Կոզմա լողափերը:
Առանձին ուշադրության է արժանի Վուլյագմենի լիճը, որը բնության ամենաիրական հրաշքն է: Այս հրաշալի լճի ջրերը համարվում են բուժիչ:

Հալկիդիկի Halkidiki


ՀալկիդիկիԱնկասկած Հունաստանի լավագույն ուղղությունը համարվում է Հալկիդիկին: Հալկիդիկիում հանգիստը անմոռանալի է, որի մասին յուրաքանչյուր ճանապարհորդ կարող է միայն երազել: Թերակղզին լցված է պայծառությամբ և ոճով, թաղամասերի գեղատեսիլ հանգստությամբ և բնության գեղեցկությամբ:

Հալկիդիկի (Halkidiki) թերակղզին գտնվում է Էգեյան ծովի հյուսիսային հատվածում Թերմաիկոս և Սթրիմոնիկոս ծովածոցերի միջև և տարբերվում է շատ հետաքրքիր երեքատամյա տեսքով, որը ձևավորվում է երեք բարակ թերակղզի-մատներով: Դրանք են Կասանդրան, Սիտոնիյաին, Աֆոնը: Հալկիդիկին մայրցամաքային Հունաստանի գլխավոր հանգստավայրն է: Ի տարբերություն հարավային կղզիների՝ թերակղզին անգամ ամռան տապին ծածկված է կանաչով: Հանգստավայրը ընդհանուր առմամբ առաջարկում է հանդարտ և հարմարավետ հանգիստ` այդ թվում և ընտանեկան: Այստեղ առկա են բոլոր կարգերի հյուրանոցներ՝ հինգաստղանիներից մինչև էժանագին հոսթելներ:

 Հալկիդիկին հանգստավայր է, որը կարող է զբոսաշրջիկներին առաջարկել գրեթե ամեն ինչ: Այստեղ կարելի է զվարճանալ Կալիֆեի գիշերային կյանքով կամ հանգստանալ՝ լողափային հանդարտ բարերից մեկում կոկտեյլ ըմպելով: Սակայն միշտ հանգստի ընտրությունը կանգ է առնում դիլեմայի առջև՝ Կասանդրա, թե Սիտոնիա: Եթե դուք կարող եք վարձակալել ավտոմեքենա և ձեզ չեն սարսափեցնում հեռավորությունները, ապա անհրաժեշտ է այցելել երկու թերակղզիներն էլ, քանզի յուրաքանչյուրը յուրովի հետաքրքիր և յուրօրինակ է: Մի վախեցեք ինքնուրույն հետազոտել տեղանքը: Հետազոտությունը հանգստի լավագույն տարբերակն է: 
 Կասանդրայում կարելի է դիտել Ագիոս-Պավլոսի բյուզանդական աշտարակը, Նեա-Ֆոկիում` Աֆոն լեռան վանքը, Աֆիտոս հնագույն ավանդական գյուղը, Ագիա-Պարասկևիի թերմալ սպան:
 Սիտոնիայում կարելի է դիտել հնագույն Օլինֆոսի պեղումները երկրի ամենահին խճանկարներով հանդերձ, Պարֆենոն, Սիկիյա և Նիկիտի հին գյուղակները, Պորտո-Կարրասի խաղողի այգիները, Տորոնիի ավերակները և նրա հին օդանավակայան Պորտո-Կուֆոն: Զարմանալի տեսարան է իրենից ներկայացնում Աֆոն լեռը Քարթալիա քարքարոտ հրվանդանի հետ: Եվ իհարկե հայտնի Աֆոնը իր ուղղափառ 20 վանքերով և բազմաթիվ թանգարաններով՝ Հունաստանի ամենամեծ և նշանակալի վանական համալիրը:

 Զբոսաշրջիկները հաճախ անտեսում են Հալկիդիկիի հյուսիսային մասը, այն հատվածը, որը չունի ելք դեպի ծով: Սակայն իզուր. այստեղ ևս տեսնելու շատ բան կա: Օրինակ, Արնեա, Տակսիարիս, Ագիոս-Պրոդոմոս լեռնային գյուղերը, Պետրալոնի քարանձավը զարմանալի ստալակտիտների և ստալագմիտների հետ միասին, ինչպես նաև մարդկային ներկայության ամենահին հետքերը Հունաստանում, Պոլիգիրոսի Հնէաբանական թանգարանը, հնագույն Ստագիրան, որտեղ ծնվել է Արիստոտելը կամ Հոլոմոնտաս լեռան անտառը:

 Եթե ձեր հանգստի ընտրությունը Հունաստանում կանգ է առել Հալկիդիկիի վրա, ապա որտեղ էլ կանգ առնեք՝ շքեղ հյուրանոցում, բնակարանում, սովորական հոսթելում կամ շլացնող վիլլաներում, միևնույն է ձեր հանգիստը կլինի հարմարավետ և տոնական:

 Հալկիդիկի թերակղզին առաջարկում է անմոռանալի հանգիստ ջրային սպորտաձևերի սիրահարների, ալպինիզմի, արշավների և ձկնորսության անհամար տարբերակներով:  

Հալկիդիկի

 Հալկիդիկին հայտնի է իր լողափերով, մասնավորապես՝ Պարադիսոս, Կավուրոտրիպես, Լինարակի, Տրիստինիկա, Մարաֆիաս, Կալիմիտսի, Կրիարիտսի, Ագիոս Իոաննիս, Ագիոս 

 Մամաս, Աֆիտոս, Գլարոկամբոս, Կերա Մարիա, Կրիոպիգի, Մոլա Կալիվա, Պեֆկոհորի, Դրիստինիկաս, Ֆուրկա, Պորտո Կուֆոս, Իերիսոս, Կալիֆեյա, Նեոս Մարմարաս, Օլիմպիադա, Ուրանուպոլի, Պոլիհրոնո, Պոսիդի և Հանիոտիա: Հունաստանում հանգստի գլխավոր դժվարությունն է կողմնորոշվել, թե Հալկիդիկիի որ լողափն է համարվում լավագույնը: Ինչպե՞ս կատարել ընտրություն մեկուսացված հիանալի Կավուրոտրիպես և աներևակայելի Տրիստինիկայի միջև: Կամ Ակտի Կալոգրիյասը Պոլիհրոնոյում, որտեղ լողափերը ավազապատ են, անվերջանալի և էկզոտիկ:

 Հալկիդիկիում հանգիստը պարտադիր կերպով կհիշվի իր մաքրամաքուր ջրի և սոճու փարթամ անտառների շնորհիվ: Այստեղ հանգիստը բավարարում է անգամ ամենապահանջկոտ հյուրին իր հիանալի ենթակառուցվածքներով, զվարճանքի բազմաթիվ տեսակներով, գիշերային կյանքով և հոյակապ լողափերով:
 

✈️ Առաջարկում ենք չարտերային չվերթի ավիատոմսերով տուրեր դեպի Հալկիդիկի . Երևան - Հալկիդիկի ավիատոմսեր

Կրետե Crete


ՀերակլիոնԿրետեն հունական ամենախոշոր կղզին է, Զևսի հայրենիքը և Միջերկրական ծովի զբոսաշրջային կենտրոնը: Արշիպելագի ամենահարավային կղզին շրջապատված է երեք ծովերով՝ Էգեյան, Լիբիական և Հոնիական:
Արդեն հանգստի առաջին օրն այս կղզում ձեզ կգրավի հանդարտության և ներդաշնակության մթնոլորտը:

Տեղի ենթակառուցվածքի լայն բազմազանության շնորհիվ յուրաքանչյուրը կարող է գտնել իր նախընտրած զվարճանքը: Կարևոր չէ, թե ինչքան գումար ունեք. Կրետեում կարելի է տեղակայվել և´ շքեղ հյուրանոցում, և´ քեմպինգում:

Կրետե կղզին զբաղեցնում է 8335 քկմ տարածք: Չնայած զբոսաշրջային հիմնական ինդուստրիան տեղակայված է հյուսիսային ափագծում, կղզու հարավային կողմում միայնակ հանգստի սիրահարները կկարողանան վայելել ոչ մարդաշատ, հանգիստ լողափերը:

Կրետե ուղևորվելու ժամանակ դուք հաճելիորեն կզարմանաք. կղզու բնիկները միշտ պահում են իրենց խոսքը, իսկ սպասարկող անձնակազմը մեծ ուշադրությամբ է վերաբերվում իր պարտականություններին և զբոսաշրջիկների խնդրանքներին:

Զբոսաշրջիկներին հետաքրքրող տեղեկատվությունից կարելի է ներկայացնել ամենակարևորները.
1. Բենզալիցքավորման կայանների մեծամասնությունը աշխատում է մինչև 21:00-22:00-ն: Սակայն կարելի է գտնել բենզալիցքավորման մի քանի կայաններ, որոնք աշխատում են ամբողջ օրը:
2. Տեղի բանկերն աշխատում են 08:00-ից 14:00-ն (երկուշաբթի-ուրբաթ):
3. Տուրիստական թաղամասերում խանութների աշխատանքային ժամանակն է 08:00-22:00:
4. Ծորակից ջուր խմել խորհուրդ չի տրվում: Ջուրը շշերով գնեք խանութներից:
5.Ինտերնետ-բարում մեկ ժամվա արժեքն է 2 եվրո:

Կրետեի ողջ տարածքում տիրում է միջերկրածովյան մեղմ կլիման: Սա նշանակում է, որ ձմեռն այստեղ անձրևոտ է, իսկ ամառը՝ չոր և տաք: Չնայած կան տարբերություններ լողափնյա և լեռնային հատվածներում:

Ամառային հանգիստը պլանավորելիս պարտադիր ձեր ծրագրի մեջ ներառեք էքսկուրսիաներ, որոնք Կրետեում կարող են լինել ամենաբազմազանը:
Կրետեի ամենահայտնի տեսարժան վայրերի ցանկում կարելի է առանձնացնել հետևյալ վայրերը.
• Ագիա Տրիադայի և Հոուվերնետոյի վանական համալիրները, որոնք գտնվում են Ակրոտիրի-Հանյա թերակղզու վրա: Սա հին ճարտարապետության իրական հուշարձաններ են, որոնք կառուցվել են Վերածծնդի դարաշրջանի ոճով և կարողացել են պահպանել իրենց սկզբնական տեսքը:
• Արջերի քարանձավը ստացել է իր անվանումը դրա մեջ գտնվող ստալագմիտներից ստացված տեսքի շնորհիվ: Համարվում է, որ ժամանակին այս վայրը նվիրվել է Արտեմիսի պաշտամունքին:
• Հերակլիոնի ( Heraklion ) հնէաբանական թանգարանը պարունակում է հնէաբանների անգին գտածոներ: Այսպես, օրինակ, այստեղ կարելի է վայելել մինոյան քաղաքակրթության ժամանակների արտեֆակտերի հավաքածուն:
• Եթե դուք հնագիտական պեղումների իրական սիրահար եք, ապա արժե այցելել Հորտինա բնակավայրը: Այստեղ բացվել է թանգարան բաց երկնքի տակ, որտեղ ներկայացված են հին կառույցների փլատակները (մ.թ.ա. 9-րդ դար):
• Կրետեի հրաշագեղ դղյակները կղզու ևս մեկ արժանիքն են:

Զվարճանքի ամենահայտնի վայրերի ցանկում բազմաթիվ ակվարիումներն են: Նրանց այցելուները կարող են սուզվել ստորջրյա էակների հեքիաթային աշխարհ, հետևել գունագեղ ձկներին, դիտել շնաձկներին և նրանց կերակրմանը, ինչպես նաև համատեղ լուսանկարվել օձերի, սողունների հետ:

Եթե պլանավորել եք Կրետեում հանգստանալ երեխաների հետ, ապա անշուշտ պետք է այցելեք ջրաշխարհներից մեկը: Այստեղ կգտնեք բազմաթիվ ատրակցիոններ և լողավազաններ, խաղահրապարակներ, արևային լոգանքի հարթակներ և այլն:

Գիշերային բուռն երեկույթների սիրահարներին խորհուրդ է տրվում ուղևորվել կրետեական կուրորտներից մեկը, որոնք արժանի են գիշերային կյանքի Մեքքա անվանմանը: Դրանք են Հերսոնիսսոսը և Մալիյան:

Զբոսաշրջիկների մեծամասնությունը Հունաստան են այցելում, որ տաք ավազի վրա վայելեն արևի ճառագայթները: Այսպիսի վայրերը կղզում շատ են, այնպես որ ընտրությունը մեծ է:
Կրետեի ամենահայտնի լողափը Էլաֆոնիսին է (Elafonisi): Այն գտնվում է հարավ-արևմտյան ափագծում, իսկ նրա ավազը արտասովոր վարդագույն է: Նշենք, որ այստեղ խորությունը շատ փոքր է, այնպես որ սկսնակ լողացողները կարող են հանգիստ լինել: Ինչ վերաբերում է ենթակառուցվածքներին, ապա լողափում կան զգեստափոխվելու սենյակներ, հովանոցներ, ինչպես նաև համեղ մենյուով բար:

Հերակլիոն

Արևելյան ափագծում հանգստացող զբոսաշրջիկները նախապատվությունը տալիս են Վայ լողափին (Vai bay): Լողափի մոտերքում է տեղակայված արմավենիների անտառը, որտեղ կարելի է ոտքով զբոսնել: Այս վայրի հիանալի առանձնահատկությունն է ձյունաճերմակ ավազը:
 

✈️ Առաջարկում ենք չարտերային չվերթի ավիատոմսերով տուրեր դեպի Կրետե . Երևան - Հերակլիոն ավիատոմսեր

Հռոդոս / Ռոդոս


Ռոդոսը Հունաստանի ( Hunastan ) ամենամեծ և ամենից պտղաբեր կղզիներից մեկն է: Այն նաև ամենաայցելվող կղզիներից մեկն է շնորհիվ այն բանի, որ այստեղ յուրաքանչյուր զբոսաշրջիկ կարող է ինչ-որ բան գտնել իր նախընտրությամբ:

Հռոդոս

Կղզին ողողվում է թափանցիկ ծովով և զբոսաշրջիկներին տալիս է ծովային թարմ սառնություն, գեղատեսիլ լողափեր՝ իրական դրախտային անկյուններ թաքնված հետաքրքրասեր աչքերից: Շքեղ և տարօրինակ խոտածածկ, սողացող փարթամ ծառեր. Ռոդոս կղզին անհավանականորեն հարուստ է բնության ապշեցուցիչ ստեղծագործություններով: Անգնահատելի հնէաբանական գտածոներ, մշակութային հարուստ ժառանգություն և ամբողջ կղզով ցրված անհավանական հին արտեֆակտներ. էլ ի՞նչը կարող է լինել առավել գրավիչ և հետաքրքիր: Կղզին ( Hrodos ) իրենից ներկայացնում է հսկայական արժեք ամբողջ աշխարհի համար:

Հռոդոս կղզում կլիման տիպիկ միջերկրածովյան է: Տոթ օրերին թարմություն և սառնություն են բերում ծովային հյուսիսային քամիները: Արևն այս շրջանում մարդկանց տաքացնում է տարվա մեծ ժամանակահատվածում: Ձմեռը Ռոդոսում տաք է, օդի ջերմաստիճանը գրեթե երբեք չի հատում բացասական սահմանը: Ձյուն տեղում է շատ հազվադեպ, ավելի հաճախ այն փոխարինվում է անրձևով: Տաք արև, ծովային բրիզ, տաք ջուր և կիլոմետրերով ձգվող ավազե լողափեր՝ հիանալի համադրություն հանգստի համար:

Ինչ կարելի է դիտել Հռոդոսում:
Անպայման այցելեք Լինդոս քաղաք: Հին Լինդոսը իրական զմրուխտ է տեսարժան վայրերի գանձարանում: Անտիկ աշխարհի փլատակները այստեղ ձևավորում են մեկ ընդհանրություն ժամանակակից կառույցների հետ մեկտեղ, իսկ ավազե լողափերը՝ հնագիտական գտածոների անգնահատելի վայրերի հետ: Լինդոսում զբոսանքը պետք է սկսվի Պանայիյա եկեղեցուց, որում ակնհայտորեն զգացվում է բյուզանդական հնությունների շունչը: Լինդոսում ավելի հետաքրքիր է Աթենասին նվիրված տաճարի միջնաբերդը, որից ոչ մեծ հեռավորության վրա հիացմունք է առաջացնում իրական ասպետական ամրոցը հելլենիստական արտասովոր նավահանգստով:
Ռոդոս կղզին անհավանական հարուստ է հնագույն տեսարժան վայրերով: Ճանապարհորդների ուշադրությունը գրավում են բոլոր հնարավոր ամրոցները, որոնցից է Մոնոլիտոսի ամրոցը: Ցնցող տեսարաններ, հրաշագեղ հովիտներ, լեռնային մաքուր օդ և փշատերև բույսեր՝ ամրոցի շրջակայքը ամրոցից պակաս գրավիչ չէ:

Հունաստանի Ռոդոս կղզում հանգիստը այնքան գրավիչ և բազմաբնույթ է, որ սրտի ուզած զբաղմունքը կգտնի յուրաքանչյուր ոք: Ռոդոսում կուրորտները անթիվ են, նրանցից յուրաքանչյուրն անհավանականորեն հրաշալի են:

Ռոդոսի լողափերի մեծ մասը ոչ թե ավազե է, այլ խճապատ, սակայն նրանք մաքուր են, գեղեցիկ և հիանալի համապատասխանում են լողալու համար, այդ թվում` երեխաների հետ:

 

✈️ Առաջարկում ենք չարտերային չվերթի ավիատոմսերով տուրեր դեպի Հռոդոս . Երևան - Հռոդոս ավիատոմսեր

Սանտորինի Santorini


Սանտորինին ( Հունաստան ) հինգ կղզիներից բաղկացած արշիպելագ է՝ Սանտորինի կամ Ֆիրա (ամենամեծ և գլխավոր կղզին), Թերասիա, Ասպրոնիսի, Պալեա-Կամենի և Նեա-Կամենի: Մոտավորապես 3500 տարի առաջ հրաբխային ժայթքման արդյունքում Էգեյան ծովում ձևավորվել է Սանտորինիի արշիպելագը:

Սանտորինի

Սանտորինին երկրագնդի ամենառոմանտիկ վայրերից մեկն է: Նրա տարբերակող առանձնահատկությունը երկրաբանական կառուցվածքն է, որը պայմանավորված է հանգած հրաբխի գործունեությամբ: Այն ունի ընդհատվող ափագիծ արևմուտքում և անթիվ (մանրախիճ և ավազե) լողափեր արևելյան ափին: Դուք կարող եք զբոսնել ոտքով կամ փոքրիկ իշուկով կամ օգտվել ճոպանուղուց:
Սանտորինիի Ֆերա ադմինիստրատիվ կենտրոնը բավականին գեղատեսիլ է: Այստեղ հեշտ է մոլորվելը՝ հայտնվելով փողոցների, թաղամասերի և կամարների խաչմերուկում: Պատմությունը և մշակույթը գնահատողներին խորհուրդ է տրվում անմիջապես այցելել տեղի թանգարանները.
• Հնէաբանական թանգարան, որն ունի տարբեր դարաշրջանների քանդակների և դիմանկարների մեծ հավաքածու:
• Ֆերայի նախապատմական թանգարան, որում ներկայացված են Ակրոտիայի պեղումներից հայտնաբերված իրերը, որոնք թվագրվում են ուշ նեոլիթյան ժամանակաշրջանով և բաժանված են թեմատիկ հատվածների:
Սակայն հնէաբանական ամենամեծ հետաքրքրությունն առաջացնում է Հին Ֆերան: Այս քաղաքը ժամանակին եղել է փյունիկեցիների, հռոմեացիների և բյուզանդացիների ապաստարանը: Քաղաքը շրջապատված է լեռներով, որոնց վրա Ապոլոնի լեզվով փորագրված են տղամարդկանց անուններ:

Մայիսին Սանտորինիի եղանակը թույլ է տալիս բացել լողափնյա սեզոնը: Այդ ժամանակ կղզի են ժամանում տարբեր զբոսաշրջիկներ երկրներից, քանզի օդի ջերմաստիճանը ստվերում գերազանցում է 24-25 աստիճանը: Լողարփերը չեն դատարկվում մինչև նոյեմբեր ամիսը, երբ ցրտում է և սկսվում են անձրևները:

Սանտորինիում մեծ ուշադրություն է դարձվում ենթակառուցվածքների զարգացմանը: Այստեղ դուք կգտնեք տեղի խոհանոցով անհամար քանակությամբ տարբեր ռեստորաններ և սրճարաններ, բարձր երաժշտությամբ գիշերային ակումբներ, սպորտային կենտրոններ սերֆինգի հնարավորությամբ:

Շատ հաճախ կղզի են այցելում նորապսակներ, ովքեր երազում են անմոռանալի մեղրամսի մասին: Քիչ քանակություն չեն կազմում և ամուսնությունները Սանտորինիում, չէ որ արարողության վայրն ընտրելը բավականին հեշտ է. կղզու գրեթե յուրաքանչյուր անկյուն լցված է նրբությամբ և ռոմանտիզմով: Այսպես, օրինակ, հարսանիքի ժամանակ դուք կարող եք զմայլվել ծովի գեղեցիկ տեսարանով կամ անգամ հանգած հրաբխով:

Սանտորինի զարմանահրաշ կղզին փառաբանվում է ոչ միայն իր գեղեցիկ բնությամբ: Չի կարելի բաց թողնել այս վայրի յուրաքանչյուր անկյունը ուսումնասիրելու և Սանտորինիի տեսարժան վայրերը դիտելու հնարավորությունը:
Իր անկրկնելի ոճով զբոսաշրջիկներին հիացնում է Իա գյուղակը, որը գտնվում է Ֆիրայից 11 կմ հեռավորության վրա: Միայն այստեղ կարելի է հիանալ ժայռերի մեջ փորված տների (սպիտակ և երկնագույն), նեոկլասիկ ոճով կառուցված ապարանքների, հարթ և հարմարավետ փողոցների և բակերի, ինչպես նաև ծովի տեսարանի ավանդական գեղեցկությամբ:
Ավելորդ չի լինի նաև «Ատլանտիս» սուզանավով էքսկուրսիան, որը ձեր առաջ է բացում ծովի հատակի հեքիաթային աշխարհը:

Մշակույթի յուրահատուկ հուշարձաններ, էլեգանտ ճարտարապետություն և զարմանահրաշ բնապատկերներ. ահա թե ինչն է գրավում բազմաթիվ զբոսաշրջիկների: Զարգացած ենթակառուցվածքն էլ կղզում հանգիստը դարձնում է անմոռանալի:

Գինեգործությունը համարվում է Սանտորինիի բնակիչների ամենասիրելի զբաղմունքներից մեկը: Ահա արդեն 3500 տարի այստեղ ստանում են զարմանալի խաղող, որի անկրկնելի համը պայմանավորված է տեղումների բացակայությամբ և հրաբխային հողի առկայությամբ: Սանտորինիում աճում է խաղողի յուրահատուկ տեսակ՝ ասիրտիկո, որից ստացվում է հիանալի գինի:

Սանտորինիի լողափերը "ապացուցում են", որ ավազը կարող է լինել ոչ միայն դեղին գույնի: Շնորհիվ այն բանի, որ կղզին սերտորեն կապված է հանգած հրաբխի պատմության հետ, Սանտորինին ունի անկրկնելի ռելիեֆ և ամենատարբեր երանգների լողափեր՝ սպիտակ, սև և կարմիր:
Սանտորինիի լողափերի ցանկում գլխավոր ուշադրությունը դարձվում է երկուսին.
• Կամարի, որը գտնվում է Հին Տիրայից մի փոքր ներքև: Այստեղ դուք կգտնեք սև հրաբխային ավազի և մուգ մանր խճավազի խառնուրդ: Քանի որ զբոսաշրջիկներն այս շրջանում շատ են, այդ պատճառով Կամարի երկայնքով կառուցված են բարեր, խանութներ, հյուրանոցներ:
• Պերիսսան գտնվում է Mesa Vouno լեռան հակառակ կողմում: Այստեղ մթնոլորտը տրամադրում է հանդարտ հանգիստ ընտանիքի կամ մոտ ընկերների շրջանում: Ջրի մուտքը շատ հարմարավետ է, իսկ լեռները քամուց պահպանում են 8 կմ-անոց առափնյա գիծը:

Սանտորինին ( Hunastan ) արդեն երկար ժամանակ համարվում է աշխարհի լավագույն 5 կղզիներից մեկը: Հետո են գալիս այնպիսի հայտնի վայրեր, ինչպիսիք են Բալին Ինդոնեզիայում, Քեյփ-Բրետոնը Կանադայում, Բորակայի կղզիները Ֆիլիպիններում և Մեծ Բարիերային խութը Ավստրալիայում:

 

✈️ Առաջարկում ենք տուր փաթեթներ Սանտորինի

Կորֆու Corfu


ԿորֆուԿորֆուն Հոնիական ամենահյուսիսային կղզին է: Մի կողմից դա նշանակում է, որ այստեղ ավելի ցուրտ է, քան, օրինակ, Ռոդոսում կամ, առավել ևս, Կրետեում: Մյուս կողմից, շնորհիվ հենց դրա Կորֆուն ստացել է զմրուխտե կղզի մականունը: Բերրիությունը և կենսուրախ հյուրընկալությունը այս վայրերում հիացնում է:
Հունական կղզու նարնջի այգիները վաղ գարնանը գրավում են իրենց բույրով, ձիթապտղի պտղաբեր ծառերը խոստանում են զարմանահրաշ ամառային զով, իսկ հունական հանրահայտ գինին ուրախացնում է իր համով անգամ ամենանրբաճաշակ զբոսաշրջիկին:

Կորֆուն փորքիկ դրախտ է Միջերկրական ծովի հենց կենտրոնում: Կղզում շատ են ավազե և խճապատ լողափերը, որոնք ձգվում են 200 կիլոմետրանոց ափագծով: Եվ պետք է նշել, որ այստեղ հանգստացողները լողափին պառկելուց բացի, միշտ կգտնեն որևէ զբաղմունք: Նրանց սպասվում են ջրային դահուկներ, ջրային մոտոցիկլետ, օդապարիկներ, կանոե, լողափային վոլեյբոլ, ստորջրյա լող և առագաստանավերով զբոսանք:

Ամառային ամիսներին օդի ջերմաստիճանը բարձրանում է մինչև 29-31 աստիճան, ինչը իդեալական է ամառային հանգստի համար: Ջրի ջերմաստիճանն էլ այստեղ ամառային ամիսներին հասնում է 22-25 աստիճանի:

Միջերկրածովյան արևով տաքացած կղզու հարուստ պատմությունը նրան գրավիչ է դարձնում ոչ միայն պասիվ լողափային հանգստի համար, այլև երկրագնդի մշակութային ժառանգությունների հետ ծանոթանալու համար: 2007թ.-ին Կորֆուն ընդգրկվել է ՅՈւՆԵՍԿՕ-ի ժառանգության օբյեկտների ցանկում: 
Արևմուտքում ջուրը սառն է, սակայն գեղեցիկ ափագիծը ուրախացնում է ոչ միայն գեղեցիկ տեսարանով, այլև գրավում է դայվինգի սիրահարներին: Կորֆուի հարավային լողափերը հիանալի համապատասխանում են զբոսանքի համար: Ավազե լայն ափագիծը կտեղավորի բոլոր ցանկացողներին: Կորֆուում յուրաքանչյուր ոք կգտնի իր նախընտրած կուրորտը:

Կորֆուն հենց առաջին րոպեներից գրավում է իր տեսքով. դեռևս ինքնաթիռի միջից կղզին գրավում է իր զմրուխտե գույնով: Փիրուզե ծովով շրջապատված լինելով՝ "կանաչ քաղաքակրթության բնօրրանը" թողնում է անմոռանալի տպավորություն: Նարնջի ծաղկող այգիներ, ձիթապտղի ծառեր՝ ամբողջ Կորֆուն կարծես մեկ մեծ պլանտացիա լինի:

Կորֆուում հանգիստը տարբերվում է արտասովոր բազմազանությամբ: Ակտիվ հանգստի սիրահարների համար հաճելի կլինի ծանոթանալ առաջարկվող ծառայությունների հետ՝ դայվինգ, ջրային դահուկներ, դելտապլաներիզմ և այլն:
 

✈️ Առաջարկում ենք տուր փաթեթներ Կորֆու

Թասոս ( Thassos ) և այլ կղզիներ


ԹասոսԹասոսի հարուստ բուսականությունը իրավունք է տալիս այն անվանել Էգեյան ծովի ամենականաչ կղզին: Ձիթենի, սոճի, մայրի, եղևնի, լորենի, մայրենի և ծառերի ու թփերի այլ տեսակներ կարելի է գտնել գագաթամերձ հատվածում:

Կանաչ բլուրները, սպիտակ ավազոտ լողափերը, փոքր ջրվեժները անտառապատ խորություններում, մարմարե ժայռերը և ամենամաքուր ծովը կգերեն կղզու այցելուներին: Այստեղ գերադասում են հանգստանալ բնության, հանգստության և հնության սիրահարները:

Իր գեղեցկությունների շնորհիվ Թասոսն անվանում են «զմրուխտե կղզի», «Էգեյան ծովի կանաչ ադամանդ» և անգամ` «մարմարյա կղզի», քանզի լեռներն իսկապես կազմված են սպիտակ մարմարից, որն արտահանվում է Հունաստանից:

Թասոսն առաջին հերթին իրենից ներկայացնում է լողափային հանգիստ:

 

Միկոնոս, Զակինթոս, Նակսոս, Պատմոս կղզիները նույնքան հմայիչ են, որքան արդեն մեզ ծանոթ հունական մեծ կղզիները: Այս կղզիներից յուրաքանչյուրը գերում է յուրովի. մեկն՝ իր կանաչ ու փարթամ բուսականությամբ, մյուսը՝ իր ճերմակ, հեքիաթային տնակներով ու ոլոր-մոլոր, նեղլիկ փողոցներով, մեկն՝ իր ամենօրյա գերակտիվությամբ, մյուսը՝ խաղաղությամբ, կարծես այստեղ մարդ երբեք ոտք չի դրել:

 

Մեր ընկերությունն առաջարկում է տուր փաթեթներ հունական բոլոր կղզիներով, ավիատոմսեր Հունաստան և էքսկուրսիաներ Հունաստանում:
 

✈️ Առաջարկում ենք տուր փաթեթներ Թասոս, Միկոնոս, Զակինթոս, Նակսոս, Պատմոս և հունական այլ կղզիներով:

Երևան-Աթենք ավիատոմսեր / Թբիլիսի-Աթենք


Երևան-Աթենք-Երևան չվերթներ

Կանոնավոր ուղիղ թռիչքներ են իրականացվում դեպի Աթենք: Առաջարկում ենք Երևան Աթենք ավիատոմսեր և Թբիլիսի Աթենք ավիատոմսերի ամրագրում (Tbilisi Hunastan):

Երևան-Աթենք-Երևան չվերթներն իրականացնում է "Էգեյան ավիաուղիներ" ավիաընկերությունը:

Երևանից չվերթերի օրերի և ժամերի վերաբերյալ մանրամասն տեղեկատվություն կարող եք ստանալ մեր մենեջերներից` գրասենյակ զանգահարելով:
Ավիատոմսերի գները ճշտել կարող եք 575 675 հեռախոսահամարով յուրաքանչյուր աշխատանքային օր ժ. 11:00-ից 19:00: ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ. Երևան-Աթենք ավիատոմսի գինը նվազում է վաղ ամրագրման դեպքում:

Չարտերային չվերթեր


Գործում են դեպի Հունաստան չարտերային չվերթներ:

Առաջարկում ենք ավիատոմսեր հետևյալ չարտերային ուղղություններով.

Երևան-Սալոնիկ-Երևան
Երևան-Կրետե-Երևան ( Երևան-Հերակլիոն-Երևան )
Երևան-Հալկիդիկի-Երևան
Երևան-Հռոդոս-Երևան
Թբիլիսի-Հալկիդիկի-Թբիլիսի
Թբիլիսի-Սալոնիկ-Կրետե-Սալոնիկ-Թբիլիսի

Չվերթերի օրերի և ժամերի վերաբերյալ տեղեկատվություն կարող եք ստանալ մենեջերներից` մեր գրասենյակ զանգահարելով:
Ավիատոմսերի գները կարող եք ճշտել 575 675 հեռախոսահամարով աշխատանքային օրերին ժ. 11:00-ից 19:00: ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ. Ավիատոմսի գինը նվազում է վաղ ամրագրման դեպքում:

Չարտերային չվերթեր



ՀՈՒՆԱՍՏԱՆ.am
տուրիստական ընկերություն

Երևան, Չարենցի փող., 44 շ.
Քաղ. (+374 10) 575 675
Բջջ. 043 043 044